AM
13 Մարտ 2012 - 07:30 AMT

ՀԿԵ-ն որոշել է մեկ ամիս ակտիվորեն պայքարել անտոմս երթևեկության դեմ

Մարտի 19-ից մինչև ապրիլի 19-ը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում անցնելու է անտոմս երթևեկող ուղևորների դեմ պայքարի միամսյակը:

Ուղևորների սպասարկման որակի բարելավվման նպատակով՝ նշվաց ժամանակահատվածում ՀԿԵ-ի բոլոր էլեկտրագնացքներում անցնելու են ամենօրյա ստուգումներ՝ անտոմս երթևեկության դեպքերի բացառման և երթևեկության ամբողջ գնի գանձման նպատակով:

Բացի այդ, ինչպես հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը, բարելավվելու է նաև կայարանների տարածքում տոմսերի վաճառքի կարգապահությունը, խստացվելու է հսկողությունը կառամատույցներում, անցնելու է ուղևորների հարցումը՝ սպասարկման մակարդակի և գնացքների չվացուցակի օպտիմալության գնահատման նպատակով: Ուղևորների առաջարկների և դիտողությունների հիման վրա կմշակվի ՀԿԵ սպասարկման որակի բարձրացման հատուկ ծրագիրը:

Համաձայն Հայաստանի Հանրապետության Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի` ուղևորների անտոմս երթևեկելը առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 3%-ից մինչև 10%-ի չափով:

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հավատարիմ է մնում ուղևորների սպասարկման, տեղական և միջազգային գնացքներում հարմարավետության մակարդակի բարելավվման իր քաղաքականությանը: Այս նպատակով իրականացվում են շարժակազմի թարմացման աշխատանքները, ընդլայնվում է մատուցվող ծառայությունների ցանկը, բարձրացվում է գնացքների արագությունը: