AM
13 March 2012 - 08:21 AMT

Այսուհետ Telcell տերմինալներով կարելի է վճարել արագաչափ տեսախցիկների ֆիքսած խախտումների համար

Telcell վճարային համակարգը գործարկում է նոր ծառայություն։ Այսուհետ Telcell տերմինալների միջոցով հնարավոր կլինի վճարել ճանապարհային ոստիկանության (ՃՈ) տեխնիկական սարքերով (արագաչափ տեսախցիկներով) հայտնաբերված իրավախախտումների համար նախատեսված տուգանքը: Այս մասին տեղեկացնում է ընկերության մամլո ծառայությունը։

Telcell տերմինալի միջոցով տուգանքի վճարման գործընթացը տևում է ոչ ավելի, քան 1 րոպեն: Տուգանքը վճարելու համար անհրաժեշտ է տերմինալ մուտքագրել 12 նիշանոց անհատական ծածկագիրը, որը նշված է վարչական տուգանքի որոշման մեջ: Տուգանքը վճարելուց հետո, վճարողը SMS-հաղորդագրություն է ստանում:

Վճարման նման տարբերակի դեպքում, անհրաժեշտություն չկա տուգանքը վճարելու մասին տվյալները ներկայացնել ՃՈ վարչություն, տեղեկությունը վճարման մասին ոստիկանությունը կստանա ավտոմատ ռեժիմում: