AM
13 Մարտ 2012 - 14:22 AMT

«Զվարթնոց» օդանավակայանը զիջումների է գնում «Արմավիա» ավիաընկերությանը

Մարտի 13-ին Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աջակցությամբ «Զվարթնոց» օդանավակայանի և «Արմավիա» ավիաընկերության միջև կայացած հանդիպման արդյունքում պարզ դարձավ, որ ընկերությունը շարունակելու է իր գործունեությունը նաև հետագայում: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՔԱԳՎ մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը:

«Զվարթնոցը» զիջումների գնաց`ավիաընկերության համար սահմանելով պարտքերի մարման ժամանակացույց»,-հայտնել է նա: Միաժամանակ մամուլի քարտուղարը հայտնել է, որ «Արմավիան», պայմանավորվածությունների շրջանակում չվերթեր է իրականացնելու առանց հետաձգումների: