AM
13 March 2012 - 14:47 AMT

Հայաստանում «Վիմպելկոմ» ընկերության եկամուտը 2011-ին աճել է 2%-ով

«Վիմպելկոմ» հեռահաղորդակցային ընկերությունը, որը Հայաստանում իր դուստր ձեռնարկության՝ «ԱրմենՏել»-ի (Beeline ապրանքանիշ) միջոցով մատուցում է ձայնային կապի և տվյալների փոխանցման ծառայություններ հրապարակել է 2011-ի չորրորդ եռամսյակի ֆինանսական հաշվետվությունը։

Մասնավորապես Հայաստանում ընկերության 2011-ի 4-րդ եռամսյակի ընդհանուր եկամուտը (թե՛ ֆիքսված և թե՛ բջջային կապի) կազմել է 46 միլիոն դոլար։

Իսկ ընդհանուր 2011 ֆինանսական տարվա եկամուտն աճել է 2%-ով՝ համեմատած 2010-ի հետ։ Սա պայմանավորված է բջջային ծառայությունների եկամտի աճի հետ, նշում է ընկերությունը հաշվետվության մեջ։

Ընկերությունը նշում է, որ հետագայում ուշադրությունը սևեռելու է ավելի շատ եկամտի մակարդակի կայունացմանը՝ շարունակելով զարգացնել ֆիքսված և բջջային կապի ծառայությունները։

«Վիմպելկոմ» ընկերությունների խումբը հեռահաղորդակցության օպերատոր է, որը մատուցում է ձայնային կապի և տվյալների փոխանցման ծառայություններ անլար եւ ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակում, ինչպես նաեւ լայնաշերտ Ինտերնետ կապի ծառայություններ:

«Վիմպելկոմ» ընկերությունների խմբի մեջ են մտնում բջջային կապի մի շարք օպերատորներ, որոնք մատուցում են իրենց ծառայությունները Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Վրաստանում և Հայաստանում: