AM
14 Մարտ 2012 - 06:12 AMT

Մարտի 17-ին կկայանա «Մոբայլ միկրոաշխատանք» համաշխարհային մրցույթի նախապատրաստական միջոցառում

Մարտի 17-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցում կկայանա միջոցառում, որի ժամանակ Մայքրոսոֆթ Ինովացիոն Կենտրոնի մասնագետները կներկայացնեն միկրոաշխատանքի հաջողված օրինակներ և կօգնեն ստեղծել բջջային հեռախոսի համար նախատեսված միկրոաշխատանքի ծրագրի գաղափարներ։ Կսովորեցնեն ինչպես ձևակերպել այդ գաղափարները և ներկայացնել միջազգային ժյուրիին։

Միջոցառմանը կարելի է մասնակցել ինքնուրույն կամ որպես թիմի անդամ, մասնակցությունն անվճար է բոլորի համար։ Անհրաժեշտ է լրացնել օնլայն հայտը։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է մարտի 15-ը:

m2Work («Մոբայլ միկրոաշխատանք») մրցույթը միկրոաշխատանքների ապագան ձևավորելու և զարգացող երկրներում հազարավոր պոտենցիալ միկրոաշխատողներից շատերի համար աշխատանք/եկամուտի աղբյուր ստեղծելու հնարավորությունն է: Մրցույթի հաղթողներին տրվում է 1000-ից մինչև 20,000 ԱՄՆ դոլլարին համարժեք մրցանակ։