Կենտրոնական բանկի նախագահը պետք է պրոֆեսիոնալ էկոնոմիստ լինի, ոչ թե գյուղմեխանիզատոր, մարտի 14-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱԿ անդամ, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, նկատի ունենալով նրա կրթությունը, քանի որ նա ավարտել է գյուղինստիտուտը: «Գյուղացուց բանկիր երբեք չի ստացվի: Մեզ մոտ տնտեսության բանկայնացում է գնում, բնական է, որ բանկային հատվածը երկրում աճում է, ինչպես օրինակ բջջային հեռախոսների շուկան»,-ասել է նա:
Նա հրապարակել է ավանդների աճի մասին տվյալները, որոնք 2010թ. 490 մլրդ դրամից աճել են մինչև 900 մլրդ դրամ 2011թ., «ինչը շատ քիչ է»: Նա օրինակ է բերել Ռուսաստանը, որտեղ այնպիսի տարի եղավ, երբ ավանդների ծավալը կրկնապատկվեց, ընդ որում բնակչությունն երկու անգամ ավելի լավ չէր ապրում: «2000-2008թթ. ավանդներն աճել են 18 անգամ, սակայն, Պուտինը չի հայտարարել, թե նրանք սկսել են 18 անգամ ավելի լավ ապրել, ի տարբերություն ՀՀ նախագահի»,-ասել է նա: Հրանտ Բագրատյանը համեմատական տվյալներ բերեց վերջին 10 տարում ավանդների աճի միջին ցուցանիշի վերաբերյալ, որոնց համաձայն նշված շրջանում միջին աճը կազմել է 18-20 տոկոս, իսկ Ռուսաստանում՝ 35 տոկոս, Ուկրաինայում՝ ավելի շատ:
Ընդ որում ըստ Բագրատյանի աճը պայմանավորված է նրանով, որ աշխատավարձային նախագծերի հետ մեկտեղ, ավանդներ են բացվում քաղաքացիների համար:






