AM
14 Մարտ 2012 - 09:38 AMT

«Արմավիան» և «Զվարթնոցը» վերջապես պայմանավորվեցին

«Արմավիա» ավիաընկերությունն ու «Զվարթնոց» օդանավակայանը պայմանավորվել են: Այդ մասին PanARMENIAN.Net-ին են հաղորդել «Արմավիայում»: Պայմանավորվածության մանրամասների մասին դեռևս ոչինչ չի ասվում:

Այս համաձայնությունը թույլ կտա ընկերությանը զարգանալ նաև հետագայում: Նախ ապրիլին «Արմավիան» նոր մեծ ինքնաթիռներ կբերի, որոնցից մեկը «Արմավիայի» կողմից չի շահագործվել: Երկրորդը, ընկերությունը նախատեսում է ակտիվ անցկացնել ամառային սեզոնը` թռիչքներ իրականացնելով տարբեր ուղղություններով` ավանդաբար պահպանելով չվերթները դեպի Եվրոպայի և Մերձավոր Արևելքի հանգստավայրեր, երրորդը, չհրաժարվելով թռիչքների աշխարհագրության ընդլայնումից` ընկերությունը ծրագրում է չվերթներ բացել դեպի Միլան, Ամրիթսար, Ստոկհոլմ և Բիրմինգեմ: