AM
15 Մարտ 2012 - 11:30 AMT

Արդեն 10 օրից Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ավելի արդյունավետ կաշխատի

«Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրենքի հրապարակումից 10 օր անց Հայաստանի գյուղատնտեսության նախարարությանն առընթեր սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ձեռնամուխ կլինի նոր մեխանիզմի կիրառմանը: Ինչպես հաղորդել է մարտի 15-ին Երևանում մամլո ասուլիսում պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը, կատարված փոփոխությունները թույլ կտան կառույցին դիտարկման ընթացքում որոշումներ կայացնել և ստիպել տնտեսվարող սուբյեկտներին վաճառքից հանել ժամկետանց, անորակ կամ կասկած հարուցող արտադրանքը:

Բացի դրանից, նրա խոսքով, տվյալ պահին շրջանառության մեջ է մեկ այլ օրինագիծ, որի համաձայն պետական ծառայության աշխատողները ստուգումներ կիրականացնեն ռիսկի գործոնը հաշվի առնելով: Դրա հետ կապված Աբրամ Բախչագուլյանը պարզաբանել է, որ տվյալ համակարգը կբացառի սուբյեկտիվիզմը ստուգումներ իրականացնելու գործընթացում, իսկ տնտեսավարող սուբյեկտը նախօրոք կիմանա, թե ինչ և երբ կստուգեն նրա մոտ: «Բալային համակարգը թույլ կտա մեզ գնահատել տնտեավարող սուբյեկտի աշխատանքի սանիտարահիգիենիկ պայմանները կամ դադարեցնել նրա գործունեությունը»,- ասել է նա: Նման մեխանիզմ կգործի ներկրվող արտադրանքի նկատմամբ, երբ հարցականի տակ դրվի այդ արտադրանքի անվտանգությունը և պահանջվի լաբորատոր փորձաքննություն: