ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ընթացիկ տարվա փետրվարից լայնածավալ ստուգումներ է անցկացնում «Արաքս թռչնաֆաբրիակա» ՓԲԸ-ում նրա համար, որպեսզի հասկանա սպառողների դժգոհությունը` կապված արտադրանքի հետ: Ինչպես Երևանում կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է Սննդամթերքի պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը, ֆաբրիկայում արտադրված բոլոր ապրանքատեսակները լաբորատոր փորձաքննության են ենթարկվել: «Կասեմ միայն, որ միայն մեկ ապրանքախմբում դեկտեմբերի 12-ից սկսած հայտնաբերվել է նիտրատների քանակության գերազանցում»,-ասել է նա: Այս առնչությամբ Բախչագուլյանը հավելել է, որ տնտեսվարող սուբյեկտը լիովին կատարել է իր վրա վերցված պարտականությունները` վաճառքից տվյալ ապրանքատեսակը հանելու պատասխանատվությունը:
Հարկ է նշել, որ «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ն հայտնել է իր սպառողներին, որ 2011թ. դեկտեմբերի 12-ին արտադրված «Նրբերշիկ կաթնային» ապրանքատեսակի բաղադրության մեջ հայտնաբերվել է նիտրիտների նորմայից ավել քանակ, որը չի վտանգում մարդու առողջությանը: Ընկերությունը հորդորում է իր սպառողներին և այն վաճառակետերին, որտեղ կա տվյալ խմբաքանակից մնացորդ, վերադարձնել այն ք.Երևան, Շիրակի 43 հասցեով, կամ զանգահարել 46-44-98 հեռախոսահամարով: Ընկերությունը հայցել է իր սպառողների ներողամտությունը:
Բոլոր մյուս ասպեկտներով, ինչպես վստահեցրեց Աբրամ Բախչագուլյանը, ֆաբրիկայում այլ խախտումներ չեն գրանցվել, որոնք կապված լինեին բուն արտադրության կազմակերպման գործընթացի հետ: «Անխոս հայտնաբերվել էին որոշակի թերություններ, տրվել են ցուցումներ, դրանց վերացման համար, մասնավորապես` մակնշման, հիգիենայի և թռչուններին խնամելու գծով»,-ասել է նա: Այս համատեքստում Պետական ծառայության պետը հավելել է, որ իրենց խնդիրը այս դեպքում այն է, որ հաջորդ ստուգումների ընթացքում այս բոլոր թերությունները շտկված լինեն:






