AM
15 Մարտ 2012 - 12:06 AMT

Հայաստանի սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը որոշել է զբաղվել ձվի շուկայով

Իր նախաձեռնությամբ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը սկսել է ձվի շուկայի ուսումնասիրություն, որպեսզի բացահայտի մթերքի պահպանման պայմանների չափանիշները: Այս մասին մարտի 15-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը:

Ըստ նրա, կառույցի աշխատակիցներն ամեն օր չափում են ձվի օդային միջանցքը, պարզելու համար ժամկետը և պահպանման պայմանները: «Այդ օդային միջանցքը պետք է լիովին համապատասխանի հաստատված ստանդարտներին»,-հավելել է նա: Այս առնչությամբ Աբրամ Բախչագուլյանը հայտարարել է, որ նման աշխատանքներ անցկացվել են նաև «Արաքս թռչնաֆաբրկայում», որտեղ ոչ պիտանի ձու չի հայտնաբերվել»: