AM
15 Մարտ 2012 - 12:53 AMT

Պաշտոնյան հավաստիացնում է, որ հայկական թթվասերի մեջ կոկոսի յուղ այլևս չկա

Հայաստանի գյուղատնտեսության նախարարությանն առընթեր սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը հավաստիացրել է, որ Հայաստանի հակամենաշնորհային մարմնի կողմից տուգանված տնտեսվարող սուբյեկտները, որոնք կաթնամթերք են արտադրում, լիովին կատարել են խախտումները վերացնելուն ուղղված իրենց վրա վերցրած պարտավորությունները:

Հանձնաժողովը որոշել է 50 մլն դրամով տուգանել «Աշտարակ կաթ» ընկերությանը, 20 մլն դրամով «Դուստր Մարիաննա» ընկերությանը և 5 մլն դրամով «Անի» ընկերությանը՝ կաթնամթերքի արտադրության մեջ բուսական, մասնավորապես, կոկոսի յուղ օգտագործելու համար: Տուգանքը առավելագույն չափի է և կազմում է ընկերության նախորդ տարվա եկամուտի 1 տոկոսը: Նշված ընկերությունները նաև օգտագործել են կաթի փոշի կաթի, կաթնաշոռի, թթվասերի ու մածունի արտադրության համար՝ չնշելով դա մակնշման մեջ:

Նրա խոսքով, ՏՄՊՊՀ կողմից անբարեխիղճ տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ որոշում կայացնելուց հետո նրա գլխավորած կառույցը մանրամասն ծանոթացել է գործի հետ և կատարել այդ ընկերությունների կաթնամթերքի լաբորատոր փորձաքննություն: «Բացահայտված խախտումներից հետո խախտումներ չեն եղել»,- ասել է նա: Բախչագուլյանը հավելել է, որ տվյալ պահին ծառայության պարտականությունների մեջ մտնում է խախտումներ բացահայտելը, որոնք կապված են սննդամթերքի անվտանգության, այլ ոչ թե նրանց որակական կազմի հետ: Դա, մասնավորապես, վերաբերվում է սուրճի շուկայում տնտեսվարող սուբյեկտների խախտումներին, որտեղ ՏՄՊՊՀ-ը նկատել է ցորեն, գարի, կաղին, որոնք վտանգ են ներկայացնում առողջության համար:

Կառույցի պետը հաղորդել է, որ առաջիկայում սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ուշադրության կենտրոնում կլինի թեյը, քանի որ սպառողներից բողոքներ են ստացվել, որոնք վերաբերվում են թեյի փաթեթների իրացմանը: