AM
15 Մարտ 2012 - 12:54 AMT

ԱԺ պատգամավոր. ԵՄ հետ առևտրի ազատ գոտու ստեղծումը կառողջացնի Հայաստանի տնտեսությունը

Ըստ Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Ճշմարիտյանի, ԵՄ հետ առևտրային հարաբերությունների խորացումը կհանգեցնի կոռուպցիայի մակարդակի ու մենաշնորհների քանակի նվազեցմանը: Նա գտնում է, որ կառավարությունը հետագայում ևս կշարունակի տնտեսական բարեփոխումները, ուղղված ԵՄ առջև Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարմանը առևտրի ազատ գոտու ստեղծման հարցում: «Վերջին տարիներին կոռուպցիայի մակարդակը Հայաստանում զգալիորեն նվազել է, կառավարությունը մեծ աշխատանք է կատարել»,-ասել է պատգամավորը: Ըստ նրա, կնվազի նաև մենաշնորհների դերն ու քանակը, իսկ չարաշահումների դեմ պայքարելու համար օրենսդրական հիմք կա, որը պետք է օգտագործել: «Մենք պետք է պայքարենք ոչ թե մենաշնորհների դեմ, այլ չարաշահումների: Ես վստահ եմ, որ պայմանագրի ստորագրման ճանապարհին Հայաստանում զգալի դրական փոփոխություններ կգրանցվեն»,-ասել է Ճշմարիտյանը:

ԵՄ առևտրային քաղաքականության գծով հանձնաժողովը (կազմված 27 անդամ երկրներից) փետրվարի 20-ին միաձայն որոշում կայացրեց Հայաստանի հետ «Ազատ առևտրի գոտու մասին խորը և համապարփակ» համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկի մասին: