AM
15 Մարտ 2012 - 13:50 AMT

Առաջիկայում կկարողանանք հայատառ SMS-ներ ուղարկել

Հայաստանի կառավարությունը աշխատանքներ է տանում հայատառ SMSուղարկելու նպատակով: Ինչպես կառավարական նիստի ժամանակ հայտնել է հասարակական ծառայությունների կարգավորման հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, վարչապետի հանձնարարությամբ այս հարցի առնչությամբ քննարկումներ են կազմակերպվել Հայաստանի երեք բջջային օպերատորների հետ: «Լուծումները կարծես թե գտնվել են, 15 օրից վերջնականապես կհայտարարեմ, թե ինչ է անհրաժեշտ նախաձեռնել»,-ասել է նա:

Ըստ նրա, մասնավորապես, անհրաժեշտություն կա համապատասխան սարքավորումներ պատվիրել` հեռախոսների ծրագրերը փոխելու համար, և այս հարցի առնչությամբ Հայաստանը պետք է դիմի էլեկտրակապի միջազգային միությանը` (ITU): Այս առնչությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ համապատասխան սարքեր արդեն արտադրվում են «Nokia» կողմից: Սակայն, Նազարյանի խոսքով, դրանց քանակը շուկայում չի գերազանցի 1-2 տոկոսը: