AM
15 Մարտ 2012 - 14:55 AMT

ԵՄ-ն խստացնում է Իրանի նկատմամբ ֆինանսական պատժամիջոցները

Եվրամիությունը որոշում է ընդունել Իրանի նկատմամբ ֆինանսական պատժամիջոցներըխստացնելու մասին, որոնք ներմուծվել են Իրանի միջուկային ծրագրի ֆինանսավորման աղբյուրները փակելու համար: Այդ մասին հաղորդվում է Եվրամիության խորհրդի հայտարարությունում: Ավելի վաղ ԵՄ-ն արդեն սառեցրել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հաշիվները, որոնք կապ ունեն երկրի ատոմային մշակումների հետ, ինչպես նաև հայտարարել մի շարք սահմանափակող միջոցներ ընդունելու մասին: