AM
15 Մարտ 2012 - 15:11 AMT

Apple-ի բաժնետոմսերի գներն անցել են 600 դոլարի սահմանը

Apple-ի բաժնետոմսերի գները մարտի 15-ին գերազացնել են 600 դոլար սահմանը: Ժամը 18:00-ի դրությամբ (Երևանի ժամանակով) ընկերության արժեթղթերը վաճառվում են 595 դոլարով, ինչը նախորդ օրվա փակման գինը գերազանցում է 0,77 տոկոսով:

Բաժնետոմսերի գնի աճը տեղի է ունեցել երրորդ սերնդի iPad-ի վաճառքի մեկնարկից մեկ օր առաջ: Այդ օրը պլանշետը հասանելի կլինի Apple Online Store-ում, ինչպես նաև աշխարհի մի քանի երկրներում:

Apple –ի բաժնետոմսերը 2010-ին վաճառվում էին 300 դոլարով, 2011-ի հուլիսին գներն անցել են 400 դոլարի սահմանը, իսկ այս տարվա փետրվարին՝ 500 դոլարի: