Reddit ինտերնետ-ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը ինտերնետը վերահսկող օրինագծի՝ SOPA-ի (Stop Online Piracy Act) հեղինակին կոչ է անում. «Հեռու մնա՛ ինտերնետից»։ Նա նախատեսում է այս արտահայտությամբ հսկա չափերի պաստառ տեղադրել Տեխաս քաղաքում ապրող SOPA-ի հեղինակի տան մոտակայքում։
Ալեքսիս Օհանյանի խոսքով, այդ պաստառը կարժենա մոտ 15,000 ԱՄՆ դոլար։ Այս նախաձեռնությանը աջակցելու պատրաստ են ավելի քան 70 դոնորներ, հայտնել է Reddit-ի համահիմնադիրը։
Պաստառ փակցնելու գաղափարի հեղինակն է Reddit-ի գործադիր տնօրեններ Էրիկ Մարտինը։
SOPA օրինագիծը ենթադրում է կոշտ միջոցների կիրառում պիրատային ռեսուրսների դեմ, որը պարտավորեցնում է ինտերնետ ընկերություններին չհամագործակցել վերջիններիս հետ կառավարության կամ հեղինակային իրավունքը կրողների պահանջով։ Այս օրինագծի դեմ դուրս են եկել Wikipedia-ն, Google-ը, Yahoo!-ն, eBay-ը, Facebook-ը և այլ ինտերնետ ընկերություններ։
ԱՄՆ Սենատում SOPA օրինագծի քվերակությունը հետաձգվել է։ Այս որոշումը հունվարի 20-ին կայացրել է Կոնգրեսի վերին պալատի դեմոկրատական մեծամասնության ղեկավար Գարի Ռիդը։






