AM
16 Մարտ 2012 - 08:39 AMT

ՀԱԿ-ը պատրաստվում է ապրիլյան հեղափոխությա՞ն

Առաջիկա խորհրդարանական ընտրությունները Հայաստանում, հավանաբար, հերթականը չեն լինի, քանի որ ապրիլին ակնկալվում են նոր զարգացումներ, մարտի 16-ին հայտարարել է մամլո ասուլիսում ՀԱԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը: «Քաղաքացիները կհասկանան, որ չի կարելի այսպես ապրել ու փողոց դուրս կգան»,-ասել է նա: Նա օրինակ է բերել նախընտրական քարոզարշավը, ասելով, որ չորս տարի շարունակ իշխանություններն աղքատացնում են բնակչությանը, իսկ ընտրություններից առաջ 5000 դրամով գնում են նրա ձայները: «Ընտրություններից հետո, որպես կանոն, ամեն ինչ թանկանում է, իսկ մեր եկամուտները չեն աճում, իսկ իշխանությունները վերադարձնում են ծախսած գումարները»,-ասել է նա:

Ընդդիմադիրը հավատում է, որ երկրում կարելի է ամեն ինչ փոխել և «ժամ առաջ ձերբազատվել այս իշխանություններից»:

Գուրգեն Եղիազարյանը հավաստիացրել է, որ ՀԱԿ-ը հաշված օրերում կարող է բռնել և պատժել «սրիկային, որը թալանել է երկրի ռեսուրսները, այդ թվում ոսկին»:

ՀՀԿ անդամ Կարինե Աճեմյանն ի պատասխան նշել է, որ մինչ խորհրդարանական ընտրությունները մնացած երկու ամսում ՀՀԿ-ն չի կարողանա փոխել երկիրը, սակայն մենք դա կանենք առաջիկա 5 տարում: