AM
16 Մարտ 2012 - 11:26 AMT

Սահմանվել են ԱՊՀ երկրների Սակագնային քաղաքականության նոր գործակիցները

Համաձայն ԱՊՀ երկրների Սակագնային քաղաքականության գործերի կառավարման վարչության, 2012 թվականի ապրիլի 1-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ Սակագնային համաձայնագրի անդամ-երկրներում միջազգային բեռնափոխադրումների ժամանակ կիրառվելու է շվեյցարական ֆրանկ – ԱՄՆ դոլար հաշվարկման գործակից՝ 0,93 չափով:

Հունվարի 1-ից մինչև մարտի 31-ը տվյալ գործակիցը կազմում է 0,89:

Անփոփոխ է մնացել շվեյցարական ֆրանկ – եվրո հաշվարկման գործակիցը, որը կազմում է 1,22, հաղորդում է «Հարավ-կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մամլո ծառայությունը: