AM
17 March 2012 - 08:23 AMT

Աշխարհի 10 երկրներում վաճառքի է հանվել Apple-ի նոր iPad-ը

ԱՄՆ-ում, ինչպես նաև աշխարհի 9 երկրներում, ներառյալ Մեծ Բրիտանիան, Ավստրալիան, Սինգապուրը, Ճապոնիան, վաճառքի է հանվել Apple-ի iPad-ի նոր երրորդ վարկածը: Մեծ հերթեր են գոյացել ֆիրմային խանութների բացումից շատ առաջ, ոմանք նույնիսկ գիշերը փողոցում են անցկացրել առաջինը այդ գերժամանակակից սարքին տիրանալու համար:

Մեկ գնորդը կարող է ձեռք բերել միայն երկու համակարգիչ, դա արվում է վերավաճառողներից պաշտպանվելու համար:

Նոր iPad-ն աչքի է ընկնում էկրանի ավելի մեծ որոշմամբ, որը կազմում է 2048х1536 կամ 3,1 մլն պիքսել: Պատկերի որակը գերազանցում է HD ֆորմատի գերժամանակակից հեռուստացույցները:

Համակարգիչն ունի 5 մեգապիկսել հզորությամբ ֆոտոխցիկ, որը ավելի հստակ լուսանկարներ է անում:

Համակարգչի գինը տատանվում է 499-829 դոլարի միջակայքում առանց հարկերի հաշվառման, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: