Քանի որ առաջին «պաթոլոգոանատոմները» հասել են նոր iPad-ին պաշտոնական վաճառքից առաջ, սարքի «միջուկի» և նրա վերանորոգման պիտանելիության աստիճանի հետ օգտագործողները ծանոթացել են նրանից առաջ, երբ գիշերային գիտարշավներ են ուղարկվել ԱՄՆ-ում և Եվրոպայում Apple-ի ֆիմային խանութներ:
Apple-ի երրորդ սերնդի պլանշետի ներկայացումից առաջ լուրեն են ծագել, որ դրա համար պրոցեսոր է թողարկելու TSMC ընկերությունը, իսկ Samsung ընկերության ծառայություններից կհրաժարվի «քաղաքական նկատառումներով»: Այժմ, երբ Chip Works-ի փորձագետները հասել են նոր iPad-ի սերիական նմուշին, կարելի է որոշ հետևություններ անել A5X պրոցեսորի ծագման մասին, հաղորդում է overclockers.ru-ն:
A5X միջուկի հարթակը չափումների արդյունքում կազմել է 162,94 քառ. մմ, ինչը 36,5 տոկոսով ավել է, քան A5 պրոցեսորի միջուկի հարթակը: A5X պրոցեսորը նախկինի նման թողարկվում է Samsung ընկերության կողմից 45 նմ տեխնոլոգիայի կիրառմամբ: