AM
19 Մարտ 2012 - 06:03 AMT

«Ռուսալի» մաքուր եկամուտը նվազել է մինչև 237 մլն դոլար

«Ռուսական ալյումին» միավորված ընկերությունը («Ռուսալ» ՄԿ) 2011թ. արդյունքներով ըստ ՖՀՄՉ 237 մլն դոլարի մաքուր եկամուտ է ստացել 2010թ. 2,867 մլրդ դոլարի դիմաց: Այդ մասին ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Միևնույն ժամանակ շտկված մաքուր եկամուտը, 2011-ին ավելացել է 24,6 տոկոսով` հասնելով 987 մլն դոլարի 2010թ. 792 մլն դոլարի դիմաց, առավելապես ընկերության հաջողված վերաֆինանսավորումից հետո սպասարկման պարտքի տոկոսների վճարման հետ կապված ծախսերի, ինչպես նաև պարտքի հիմնական գումարի նվազեցման հաշվին:

Նորմավորված մաքուր եկամուտն ավելացել է 17,7 տոկոսով` 1,683 մլրդ դոլարից հասնելով 1,981 միլիարդի:

2011թ. ընկերության շահույթն ավելացել է 12 տոկոսով` հասնելով 12,291 մլն դոլարի 2010թ. 10,979 մլն դոլարի դիմաց, հաղորդում է ՌԲԿ-ն: