AM
19 Մարտ 2012 - 12:30 AMT

Ռուսաստանի նախագահն առաջարկել է ԵվրԱզԷս երկրներին քննարկել դրա վերակազմավորման հարցը

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն առաջարկել է ԵվրԱզԷս-ի երկրների առաջնորդներին, ովքեր հավաքվել են Մոսկվայում, քննարկել Եվրասիական տնտեսական միության վերակազմավորման հարցը, նշելով, որ այդ գործընթացը պետք է կրի քաղաքակիրթ բնույթ:

ԵվրԱզԷս-ի միջպետական խորհրդի նիստին կմասնակցեն Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի նախագահները և Հայաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի առաջնորդները, պետություններ, որոնք ունեն միությանը կից դիտորդների կարգավիճակ:

Դա նման ձևաչափով առաջին հանդիպումն է այն բանից հետո, երբ հունվարի 1-ին գործարկվել է նախկին ԽՍՀՄ երկրների ամենաառաջադեմ ինտեգրացիոն միավորումը՝ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի միասնական տնտեսական տարածությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: