AM
20 Մարտ 2012 - 06:48 AMT

«Ժողովուրդ». ՏԿ նախարար Արմեն Գևորգյանին առաջարկել են անդամագրվել ՀՀԿ-ին

«Ժողովուրդի» լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանին ևս առաջարկել են անդամագրվել Հայաստանի հանրապետական կուսակցությանը: Ըստ նախնական պայմանավորվածության` բոլոր նախարարները պետք է ՀՀԿ-ի անդամատոմսեր ստանային Սերժ Սարգսյանի կողմից, սակայն Գևորգյանը չի համաձայնել: Թերթը փորձել է տեղեկությունը ճշտել տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, որտեղից իր գրավոր հարցին պատասխանել են. «Ձեր բարձրացրած հարցը ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հետ չի քննարկվել: Իսկ Ձեր հարցադրումներում պարունակվող տեղեկությունները Գևորգյանի մասով չեն համապատասխանում իրականությանը»: