ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է «Ֆուտբոլը ՎՏԲ-ի հետ» ակցիայի մեկնարկի մասին, որը գործում է «ՎՏԲ-Աշխարհ» փաթեթի գործող և ակցիայիընթացքում փաթեթը ձեռք բերող հաճախորդների համար:
Ս/թ մարտի 15-ից մինչև հունիսի 1-ը «ՎՏԲ Աշխարհ» փաթեթում ներառված VISA Classic և VTB Transfer քարտերով իրականացված յուրաքանչյուր անկանխիկ գործարքի դիմացքարտապանները հնարավորություն կստանան կուտակել բոնուսային միավորներ` յուրաքանչյուր 1000 ՀՀ դրամի դիմաց 1 միավոր (սակայն ոչ ավել, քան 50 միավոր մեկ գործարքիհամար):
Ակցիայի ավարտին առավելագույն բոնուսային միավորներ հավաքած հաճախորդների միջև կանցկացվի խաղարկություն, որտեղ կխաղարկվեն Կիևում անցկացվող 2012թ. ՖուտբոլիԵվրոպայի առաջնության 1/4 եզրափակչի ֆուտբոլային խաղի 3 տոմս:
Ինչպես հայտնում է բանկի մամուլի ծառայությունը, «ՎՏԲ-Աշխարհ» փաթեթային առաջարկը աննախադեպ է ՀՀ շուկայում և ստեղծված է հատուկ հաճախ ճանապարհորդող և գործուղման մեկնող հաճախորդների համար: Տվյալ ակցիայի շրջանակներում ՎՏԲ-Հայաստան բանկը «ՎՏԲ-Աշխարհ» փաթեթիհաճախորդներին առաջարկում է շահել 2012թ. Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակչի ֆուտբոլային խաղի տոմս»,-հայտարարել է բանկի Գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահի ժ/պ Յ. Գուսևը:
«ՎՏԲ-Աշխարհ» փաթեթն իր մեջ ընդգրկում է մի խումբ արտոնություններ` • VISA Classic վճարային քարտ` ԱՊՀ երկրներում և Վրաստանում ՎՏԲ խմբի անդամ բանկերի շուրջ 6000 բանկոմատներում (այդ թվում Ռուսաստանում ՎՏԲ24 բանկում) անվճար կանխիկացման հնարավորությամբ; • VTB Transfer անվճար վճարային քարտ, որը հնարվորություն է տալիս առանց տանից կամ գրասենյակից դուրս գալու ստանալ ուղարկված գումարը` զանգահարելով 87-87 հեռախոսահամարին; • Հաճախորդի ցանկությաբ բժշկական և ուղեբեռի կորստի անվճար ապահովագրություն; • SMS բանկինգ անվճար ծառայություն:
«Ֆուտբոլը ՎՏԲ-ի հետ» ակցիայի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ` այցելելով Բանկի պաշտոնական կայք` www.vtb.am կամ զանգահարելով միասնական տեղեկատու` 87-87 հեռախոսահամարով:






