«Արմավիա» ավիաընկերությունը մարել է Ռուսաստանի օդային տարածքում տրամադրված աէրոնավիգացիոն ծառայությունների դիմաց կուտակված 178 հազար դոլար պարտքը, լրագրողներին է հայտնել «Ռոսավիացիայի» ղեկավար Ալեքսանդր Ներադկոն:
«Ուրբաթ օրը ավիաընկերությունը ամբողջությամբ մարել է դեկտեմբերի պարտքը, ուստի նրան հետագայում ևս կթույլատրվի թռիչքներ իրականացնել Ռուսաստանի տարածքում»,-ասել է նա:
Ներադկոն նաև հավելել է, որ ընկերության ընթացիկ պարտքը կազմում է 354 հազար դոլար:
Ինչպես ավելի վաղ` 2012թ մարտի 6-ին էր հաղորդվել, ավիաընկերության աէրոնավիգացիոն սպասարկումը դադարեցվել էր ժամանակին վճարում չկատարելու պատճառով:
Մինչդեռ, մարտի 6-ին «Ռոսավիացիան» ստացել էր հայ ավիափոխադրողի երաշխավորագիրը, որ մինչև 2012թ մարտի 20-ը կվճարվի 2011թ դեկտեմբերի պարտքի մի մասը` 178 հազար դոլարը, հայտնում է ԱվիաՊորտը:






