Հունաստանի խորհրդարանը հավանություն է տվել ԵՄ և ԱՄՀ հետ նոր համաձայնագրին, որի համաձայն Աթենքը նոր պարտք կվերցնի: Վարկերի ընդհանուր ծավալը գնահատվում է 172 մլրդ եվրո (227 մլրդ դոլար): Սոցիալիստների և պահպանողականների կոալիցիոն կառավարության պատգամավորները, ովքեր մեծամասնություն են կազմում խորհրդարանում, առանց դժվարության անցկացրել են ֆինանսական օգնության հերթական չափաբաժնի ընդունման մասին օրինագիծը, հաղորդում է Associated Press-ը:






