AM
21 Մարտ 2012 - 09:09 AMT

Արամ Կարապետյանը բացասաբար է վերաբերվում ԱԺ ընտրություններին բոլոր ընդդիմադիր ուժերի մասնակցությանը

«Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը բացասաբար է վերաբերում խորհրդարանական ընտրություններին բոլոր ընդդիմադիր ուժերի մասնակցությանը, հայտարարելով, որ այս ընտրությունները նախապես ծրագրված են իշխանությունների կողմից: Կարապետյանի խոսքով, ընտրություններին մասնակցելով` ընդիիմությունը միայան օրինականացնում է իշխանությունների գործողությունները: Կարապետյանը հատկապես խիստ քննադատեց նախկին ընդդիմադիրների ներառումը ՀՀԿ ընտրացուցակում: Նրանց թվում է նաև Արտաշես Գեղամյանը: Ըստ Կարապետյանի, ընդդիմության այդ մասը ծախվել է իշխանություններին:

Ըստ նրա, իշխանությունների նպատակն է խորհրդարանում ունենալ լուրջ մեծամասնություն: «Այս ընտրությունները լինելու են «փողի ընտրություններ»,-ընդգծել է նա: Ընդ որում, նա նկատել է, որ չի պնդում, թե իշխանությունները անպայման կհասնեն իրենց նպատակին:

«Նոր ժամանակների» ընտրություններին չմասնակցելու վերաբերյալ Կարապետյանն ասել է. «Չմասնակցելու մեր որոշումը քաղաքական է, որևէ ֆինանսական, մարդկային կամ տնտեսական խնդիր չկա»: Նա նաև հավելել է, որ «պետք է մարդկանց ապացուցել, որ ընդդիմությունում կան մարդիկ, ովքեր չեն ծախվել»: