AM
21 Մարտ 2012 - 10:33 AMT

Հունաստանի ֆինանսների նախարար է նշանակվել Ֆիլիպոս Սահինիդիսը

Հունաստանի ֆինանսների նախարար է նշանակվել առաջին փոխնախարար Ֆիլիպոս Սահինիդիսը: Այդ մասին այսօր հայտարարեց Աթենքի տեղեկատվական գործոկալությունը:

Սահինիդիսն այդ պաշտոնում կփոխարինի Էվանգելոս Վենիզելոսին, որը հրաժարական տվեց Համահունական սոցիալիստական շարժման առաջնորդ ընտրվելուց հետո: Վենիզելոսը դուրս եկավ կառավարության կազմից, նախապատրաստվելու համար առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որոնք տեղի կունենան ապրիլի վերջում կամ մայիսի սկզբին, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: