Նավթի համաշխարհային գները սկսել են նվազել հինգշաբթի օրվա առքուվաճառքի ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Դա տեղի է ունեցել Ֆրանսիայի արդյունաբերության նախարար Էրիկ Բեսսոնի հայտարարություններից հետո պաշարների պակասի դեպքում երկրի ռազմավարական պաշարները «բացահայտելու» հավանականության, ինչպես նաև Չինաստանի արդյունաբերության մեջ գործնական ակտիվության վերաբերյալ տվյալների հրապարակումից հետո, վկայում են առքուվաճառքի տվյալները:
Բեսսոնը հավելել է, որ Ֆրանսիան բանակցություններ է վարում գործընկերների հետ և դիտարկում Իրանի հանդեպ պատժամիջոցների հետ կապված շուկայում նավթի հնարավոր պակասը լրացնելու բոլոր հնարավոր տարբերակները:






