Երևանի Ա. Ալիխանյանի անվան ֆիզիկայի ինստիտուտին կից ցիկլրոտրոնի տեղադրումը նախատեսվում է 2013թ., հայտնել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը կառավարության մարտի 22-ի նիստում: «Մենք պետք է պատրաստենք բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները և օնկոլոգիական կենտրոնի կառավարման մոդելը, մինչ սարքավորումների ներկրումը»,-ասել է նա:
Հայաստանի կառավարությունն արդեն համաձայնագիր է կնքել բելգիական IBA ընկերության հետ, որի հիման վրա կներկրվի ցիկլոտրոնը (ոչ ռելյատիվ ծանր լիցքավորված մասնիկների ռեզոնանսային ցիկլիկ արագացուցիչ), որտեղ մասնիկները շարժվում են մշտական և միասեռ մագնիսային դաշտում, իսկ արագացման համար օգտագործվում է բարձր հաճախականությամ էլեկտրական դաշտ, որի հաճախականությունն անփոփոխ է մնում: Միաժամանակ իր աշխատանքը կսկսի ախտորոշման կենտրոնը, որը հագեցած կլինի համապատասխան սկաներներով՝ ուռուցքների օջախների հայտնաբերման համար, ինչը հնարավորություն է տալիս շատ վաղ շրջանում հայտնաբերել ուռուցքն ու համապատասխան միջոցներ ձեռնարկել և ընտրել բուժման առավել արդյունավետ մեթոդները:






