AM
22 Մարտ 2012 - 08:20 AMT

Կառավարությունը կշարունակի օգնել անապահով ընտանիքներին վճարել սպառած գազի համար

Հայաստանի կառավարությունը մարտի 22-ի նիստում որոշել է 205 մլն դրամ փոխանցել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի հաշվին՝ մասնակիորեն փոխհատուցելու համար անապահով ընտանիքների սպառած բնական գազի դիմաց վճարումները 2011թ. չորրորդ եռամսյակի համար:

Ըստ կառավարության որոշման, բնակչության անապահով շերտերը 1 խմ գազի համար վճարում են 100 դրամ 132 դրամի փոխարեն, եթե ծախսը չի գերազանցում 300 խմ:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է աջակցությունն անապահով շերտերին՝ նշելով, որ այն հետևողական բնույթ է կրելու: