Mcdonalds կորպորացիայի գլխավոր տնօրեն Ջիմ Սքիները հայտարարել է այս տարվա հունիսի 30-ին հրաժարական տալու որոշման մասին ընկերությունում ավելի քան 40 տարվա աշխատանքից հետո: Այդ մասին հաղորդվում է ընկերության կայքում տեղադրված մամո հաղորդագրությունում:
Սքիներին կորպորացիայի ղեկավարի պաշտոնում կփոխարինի 48-ամյա Դոն Թոմսոնը, ով 2010-ի հունվարից զբաղեցնում է օպերացիոն տնօրենի պաշտոնը: Նրա թեկնածությունն արդեն հաստատվել է տնօրենների խորհրդի կողմից:






