AM
22 March 2012 - 11:15 AMT

Ադրբեջանցիները կոտրել են մոտ երկու հարյուր հայկական էլեկտրոնային հասցե

Ադրբեջանցիները կոտրել են մոտ երկու հարյուր հայկական էլեկտրոնային հասցե: Բաց տեղադրել են գաղտնաբառերը: Ինչպես նշում է տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը իր բլոգում` անհրաժեշտ է տարածել, գտնել հասցեների տերերին եւ զգուշացնել:

«Եթե ձեր հասցեն ցուցակում է, մինչեւ գաղտնաբառը փոխելը անպայման ստուգեք համակարգիչը, ամենայն հավանականությամբ վիրուսով են փախցրել գաղտնաբառերը»,-նշվում է գրառման մեջ:

Մասնագետը նշում է, որ պետք է նաև փոխել սոցցանցերի գաղտանաբառերը, քանի որ մեյլից այդտեղ էլ կարող են մտնել:

Կոտրած հասցեների ցուցակը` http://kornelij.livejournal.com/1226184.html