9 Սեպտեմբեր 2015 • 08:45 AMT
Նյու Յորքում ուժ էր տալիս միտքը, որ եթե չստացվի էլ, չեմ փոշմանի, որ չեմ փորձել անել ամեն ինչ
Դեռ հունիսից Գաֆէսճեան արվեստի կենտրոնում ցուցադրվում է նյույորքաբնակ հայտնի նկարիչ Տիգրան Ձիթողցյանի «Հայելիներ» շարքից 6 աշխատանք, որոնք նկարիչը հենց Նյու Յորքից է բերել ցուցադրության: Ձիթողցյանը ծնվել է Երևանում, ավարտել Երևանի գեղարվեստի ակադեմիան, որից հետո կրթությունը շարունակել Շվեյցարիայի École Cantonale d'Art du Valais-ում: Ավելի ուշ նկարիչը տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ էլ մինչև օրս ապրում է: PanARMENIAN.Net-ը զրուցել է նկարչի հետ իր անցած ուղու, «Հայելիներ» շարքի ու Նյու Յորքի մասին, իսկ PAN Photo-ն՝ լուսանկարել նրան: