8 Նոյեմբեր 2012 • 06:45 AMT
Դասական երաժշտությունը չի մահացել, մահացել են նրանք, ովքեր չեն կարողանում տեսնել նորը
19-ամյա կոմպոզիտոր Հովիկ Սարդարյանը Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված իտալական մրցույթի հաղթող է ճանաչվել: Մրցույթը հայտարարել էր Իտալիայի Թուրին քաղաքի Քսենիա ասոցիացիայի կողմից անցկացվող Արևելք-Արևմուտք (Estovest) փառատոնը: Հաղթանակի առիթով Իտալիա այցելելուց հետո Գյումրու «Վերածնունդ» միջազգային մրցույթի դափնեկիրը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրուցեց իտալացիների կազմակերպած մրցույթին իր մասնակցության և արդի դասական երաժշտության մասին: