21 Մարտ 2017 • 09:25 AMT
Բրազիլական ջիու-ջիցուն Հայաստանում
Բրազիլական ջիու-ջիցուն մարտարվեստ է և միջազգային մարզական մենամարտ, որի հիմքում պայքարն է պարտերում՝ գետնին, ինչպես նաև ցավոտ և խեղդող հնարքներ: Այս մարտարվեստն առաջացել է XX դարի սկզբին Կոդոկան ձյուդոյի հիման վրա, որն ինքնուրույն նորաստեղծ համակարգ էր, հիմնված 1882-ին, որը ձևավորել էին ճապոնական ջիու-ջիթսուի (րյու) բազմաթիվ դպրոցները:
Արվեստը հիմնված է այն սկզբունքի վրա, որ թույլ մարդը կարող է պաշտպանվել իրենից ուժեղ մրցակցից և նույնիսկ հաղթել նրան:
2009-ից Հայաստանում բրազիլական ջիու-ջիցուի Դրակուլինո խումբ է գործում: PanARMENIAN.Net-ը զրուցել է թիմի մարզչի և մարզիկների հետ՝ ներկայացնելով մարտարվեստի առանձնահատկությունները: