Գերմանիայի Հալե քաղաքում ավարտվել է բռնցքամարտի Chemistry Cup 2017 միջազգային մրցաշարը:
Հայաստանի վերջին ներկայացուցիչ Հովհաննես Դանիելյանն արծաթե մեդալ է նվաճել:
Եզրափակչում Դանիելյանը մրցել է Էկվադորի ներկայացուցչի հետ և պարտություն է կրել օլիմպիական բրոնզե մեդալակրից:
Այս մրցաշարում Հայաստանը ներկայացրել է երեք բռնցքամարտիկ. Հովհաննես Դանիելայն (49 կգ.), Գոր Երիցյան (49 կգ.), Վազգեն Շախվերդյան(81 կգ.):






