24 Ապրիլ 2018 • 20:18 AMT
Կարապետյան-Փաշինյան հանդիպում չի լինի, իշխանությունն արտահերթ ընտրություններ կարող է անցկացնել
Կարեն Կարապետյան-Նիկոլ Փաշինյան հանդիպումը չի կայանա. տեղեկությունը հաստատել է թե ընդդիմությունը,թե իշխանությունը՝ ամենքն իր տեսակետը հայտնելով հանդիպման տապալման պատճառների մասին: «Մենք պահանջել էինք, որ վաղվա հանդիպումը կայանա լրագրողների մասնակցությամբ։ ՀՀԿ-ում, կարծես, ուզում են օգտագործել Սերժ Սարգսյանի հրաժարականն իշխանությունը պահպանելու համար։ Սա իրավիճակի սխալ գնահատական է, և ՀՀԿ-ն չի կարող մնալ։ ՀՀԿ-ից կարող են կապվել մեզ …