10 ամիս տևած հետաքննության արդյունքում Եվրոպայի խորհուրդը պարզել է, որ կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի մի շարք անդամներ խախտել են կառույցի էթիկայի նորմերը՝ «կոռուպցիոն բնույթի» կապ հաստատելով Ադրբեջանի իշխանությունների հետ: Այդ մասին ասված է կազմակերպության 219-էջանոց հետաքննության մեջ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Ըստ հետաքննության, Բաքուն ջանքեր է գործադրել ներազդելու համար Վեհաժողովի վրա՝ նպատակ ունենալով նվազեցնել Ադրբեջանում անցկացված ընտրություններին վերաբերող քննադատությունը:
Ապրիլի 11-ին Ադրբեջանում անցկացված արտահերթ նախագահական ընտրություններում վերընտրվել է գործող նախագահ Իլհամ Ալիևը՝ քվեների մոտ 86 տոկոսով: Ընտրությունների ընթացքին հետևած միջազգային դիտորդները հայտարարեցին, մասնավորապես, որ «Ադրբեջանում տիրող քաղաքական միջավայրում ազատ և արդար ընտրությունների անցկացումն անհնարին է»:






