
🧪 Երբ միկրոավտոբուսը հասավ «չայնիի» վերին հատվածին, ուղևորների առջև բացվեց արդեն սովորական համայնապատկերը. ներքևում դեպի հորիզոն էր ձգվում շագանակագույն ամպերի խիտ սավանը։ Վարորդը սեղմեց կոճակը, սրահում վառվեց կարմիր լույսը, և ուղևորները մի մարդու պես հագան հակագազերը, դրեցին գիշերային տեսանելիության սարքերը, պինդ կոճկեցին ջերմակայուն պաշտպանական միջոցները։ Չնայած ամեն ինչ սովորական էր, նրանք չէին դադարում զարմանալ` ինչպես կարելի է երկու ակնթարթում արևով ողողված լուսավոր աշխարհից թափանցել խավարի, խիտ ծխային մառախուղի ու ծծմբական թթվով լցված օդի աշխարհ։ «Ես ձեր ինվերսիոն ռեժիմի ինչն եմ ասել», – շշնջաց վարորդն ու ձեռքով սեղմեց կողքին դրված արբալետը։ Մյուս ուղևորները լուռ իրենց պայուսակներից հանեցին արբալետները, լիցքավորեցին ու պատրաստ նստեցին. սովորական մարդիկ էին, յուրաքանչյուրը Երևան էր գնում իր գործով, մեկն աշխատում էր բանկում, մյուսը մատուցող էր, երրորդը` լրագրող… Բայց Երևան առանց արբալետի մտնելը նույնն էր, ինչ առանց հակագազի կամ պաշտպանության միջոցների. արդեն «Ռայկոմի խաչմերուկին» դարանակալած մուտանտները կարող էին բոլորին խժռել։ «Մտնում ենք Երևան», – բղավեց վարորդն ու միկիոավտոբուսը թաղվեց խավարում։
Իսկ քանի դեռ Երևանի օդը հնարավոր է շնչել, իսկ ձմեռն արդեն այստեղ է, #PAN-ի նոր կարդալիքը պատմում է 10 լավագույն ֆիլմի մասին, որոնց գլխավոր հերոսը ցուրտն է`
