
⏳ Ձեզ մոտ հեչ լինո՞ւմ է տպավորություն, որ ապրում եք անվերջ «արջամկան օրվա» մեջ, բայց դրա հետ միասին նաև ծերանում եք։ Առավոտյան զարթուցիչի միևնույն ձայնը հենց այն պահին, երբ միաեղջյուրների ու կենտավրոսների հետ գրեթե հաղթահարել էիք ճաճանչափայլ կամուրջը։ Հետո` սուրճ, կանգառ, որտեղ նույն դեմքերն են, ավտոբուս, խցանումներ, որոնք կարծես նույն մարդկանց պատճառով տեղի ունեցած լինեն, ովքեր լեփ լեցուն փողոցի մեջտեղում կանգնած հեռախոսն ականջներին ինչ-որ «հարց են լուծում»։ Հետո աշխատանք, արանքում` սոցցանցեր, որտեղ մարդիկ հիմնականում միմյանց ատում են, ապա` կրկին ավտոբուս, կրկին խցանում, կրկին նույն «Քեմրին» քերել է նույն «Նիսանի» շիթը… Ընթրիք, սերիալ, ու վերադարձ միաեղջյուրներին ու կենտավրոսներին։ Ի դեպ, միևնույն օրվա մեջ «լռված» կյանքը ավելի բազմազան դարձնելու համար. #PAN-ի նոր կարդալիքը ժամանակային հանգույցների թեմայով լավագույն ֆիլմերի մասին է`
