
⚡ Ժամանակներում, երբ «կնգա տեղը կուխնին» էր, իսկ հիվանդությունները «բուժում» էին աղոթքով, մեզով ու սխտորով, մի լուսավոր կին մտորում էր գիտական առաջընթացի, խտրականության ու կանանց իրավունքների մասին։ Հանճարեղ Մերի Շելին ապրում էր 19-րդ դարի սկզբին, սակայն նուրբ աղջնակի գիտակցությունն իր ժամանակից առաջ էր մի քանի դարով։ Այնքան առաջ, որ ավելի քան երկու հարյուր տարի անց, երբ աշխարհը կրկին ընկղմվում է խավարի մեջ, երբ «կնգա տեղը կուխնին է» հայտարարողները բռնությանն աջակցում են արդեն սոցցանցերում, երբ երկրաշարժի փլատակների տակ գտնվող կանանց չեն օգնում, որովհետև «հարամ է» ուրիշի կնոջը դիպչելը, երբ կրկին քաղցկեղ են «բուժում» սխտորով ու մեզով, նրա լուսավոր ձայնը նորից լսելի է։ Այս անգամ` իր գլխավոր գրքի նոր էկրանավորման տեսքով, որում երևում է, թե որքան թանկ արժի բոսոր մառախուղի ու ծծմբային անձրևների փոխարեն առավոտյան ծագող արեգակ տեսնելը։ #PAN-ի նոր կարդալիքը Գիլյերմո դել Տորոյի «Ֆրանկենշթեյնի» մասին է`
