
💤 Հոգնե՞լ ես Ֆեյսբուքի գաղջ մթնոլորտից. քաղաքական գործիչների գրառումներից, քաղաքական վերլուծաբանների մտքի թռիչքներից ու «Թեմուի» ապրանքների անվերջ գովազդներից։ Քեզ զզվեցրե՞լ են մետրոյի տերմինալների մոտ հերթերը, անցակետերի դռռոցն ու աշխատակիցների թարս հայացքները, չնայած տոմսը հենց նոր ես գնել ու անտեր սարքը չի ճանաչում։ Էլ ուժ չունե՞ս դիմանալու Աբովյան փողոցի խցանումներին, Սայաթ-Նովայի խցանումներին, Մաշտոցի պողոտայի խցանումներին, Մյասնիկյանի խցանումներին, ամբողջ Երևանի խցանումներին։ Ուղղակի ուզում ես գնալ հեռավոր մի անտառ, վրան խփել ու հանգիստ քեզ համար ապրե՞լ։ Կա ավելի լավ առաջարկ` էլի կապված հեռավորի ու անտառի հետ, բայց ոչ հանգիստ, ու ոչ ապրելու թեմայով. նոր «Գիշատիչը» էկրաններ է բարձրացել, ու #PAN-ի նոր կարդալիքում կիսվում ենք տպավորություններով`
