
🛍️ Սկսվեեե՜ց։ «Փեթակի» խաչմերուկի անվերջ ու ճնշող խցանումները, որոնք անգամ «Յանդեքսի» ամենագետ նավիգատորը չի կարող շրջանցել։ Անգամ եթե ղեկին ձյաձ Սլավայի փոխարեն լինի անձամբ նավապետ Ջեք Ճնճղուկը, «Փեթակի» խութերից խուսափել չի ստացվի։ Իսկ ի՞նչ կասեք սուպերմարկետների հերթերի մասին, որոնք ավելի խիտ են, քան Ծիր կաթինի կենտրոնի սև խոռոչը։ Ու ինչպես ցանկացած սև խոռոչում, այստեղ նույնպես ժամանակը կանգ է առնում, քանի դեռ խղճուկ ծամոնը ձեռքիդ սպասում ես, որ «Սպայկայի» երեք ֆուռի չափ առևտուր արած հայրենակիցներիդ գնած բարիքը հաշվեն։ Կարճ ասած, մենք մի փոքր փնթփնթում ենք, որովհետև Նոր տարին այլևս մեր մասին չէ, այլ երեխաների մասին է, իսկ մենք վաղուց արդեն երեխա չենք, դրա համար էլ փնթփնթում ենք` նախընտրելով կինոթատրոնի հարմարավետ դահլիճում նայել տարվա ամենաշքեղ եռաչափ կինոն` ի դեմս երրորդ «Ավատարի» (եթե հարևանը իր հեռախոսի լույսով հունից չհանի)։ Չնայած, այս դեպքում էլ մի փոքր փնթփնթում ենք #PAN-ի ռեվյուում`