
🧠 Մարդը սոցիալական արարած է, ու որքան էլ մենք գնահատենք մեր անհատականությունը, անգիտակցաբար կամ գիտակցաբար կոլեկտիվ վարքի դրսևորումը մեզ նույնպես հատուկ է։ Օրինակ, եթե հետիոտները կանգնած են լուսաֆորի կարմիր լույսի տակ ու հանկարծ նրանցից մեկը որոշում է անցնել` կանաչ լույսի չսպասելով, շատերը կհետևեն նրան։ Կարող եք բազմիցս համոզվել, ասենք` Սայաթ-Նովայի պողոտայում, բայց հորդորում ենք` ինքներդ չփորձեք լինել «սիստեմայի դեմ պայքարողի» դերում։ Կամ մետրոյից դուրս գալիս, եթե դռներից մեկը բացված է, ուղևորների զգալի մասը կփորձի դուրս գալ հենց այդ դռնով` չնայած խցանումների առաջացման հնարավորությանն ու այն պարզ հանգամանքին, որ մյուս դռները նույնպես կարելի է հրելով բացել. այս դեպքում անգիտակցական մոտիվացիան, հավանաբար, հավելյալ էներգիա չծախսելն է։ Մեր կոլեկտիվ վարքագիծը նկատելի է ամենուր` սոցցանցերում, առօրյա կյանքում, դպրոցում, աշխատավայրում, ու հենց սոցիալիզացման այս բարձր մակարդակի շնորհիվ ունենք մարդկային քաղաքակրթություն։ Բայց անհատականը նույնպես խիստ կարևոր է, ու վերջերս դուրս եկած սերիալը փորձում է հասկանալ` ի՞նչ կլինի մարդկության հետ «ես»-ի կորստի դեպքում։ Իսկ #PAN-ի նոր լոնգրիդն այդ թեմայով 10 ֆիլմի ու սերիալի մասին է`