AM
09 Հոկտեմբեր 2020 • 10:20 AMT
ՌԴ-ում խորհրդակցություններից առաջ Մնացականյանը զրուցել է Արցախի ԱԳ նախարարի հետ

Նրանք քննարկել են հոկտեմբերի 9-ին Մոսկվայում կայանալիք խորհրդակցությունները

09 Հոկտեմբեր 2020 • 10:19 AMT
Փաշինյան․ ՀՀ-ն պատրաստ է վերսկսել խաղաղության գործընթացը

Փաշինյանն առանձնակի մտահոգիչ է համարել Թուրքիայի ակտիվ ներգրավվածությունը ռազմական գործողություններին

09 Հոկտեմբեր 2020 • 10:02 AMT
Նախագիծ․ Կամավորագրվողները կկարողանան պահպանել աշխատատեղերը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է աշխատանքային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը

09 Հոկտեմբեր 2020 • 09:56 AMT
Պողոսյան․ Ծանր մարտերում թշնամին կենդանի ուժի մեծ կորուստներ է կրում

Հակառակորդը պակասը փորձում է լրացնել հիմնականում արցախյան առաջին պատերազմի պարտված վետերաններով:

09 Հոկտեմբեր 2020 • 09:36 AMT
Թուրքիայի խորհրդարանը կարող է քննարկել Ադրբեջան զինվորականներ ուղարկելու հարցը

Խորհրդարանի խոսնակը նշել է, որ դեռևս նման անհրաժեշտություն չկա

09 Հոկտեմբեր 2020 • 09:35 AMT
ՀՀ ԱԳՆ. ՌԴ-ում քննարկվելու է բացառապես ռազմական գործողությունների դադարեցումը

Նա նշել է, որ օրակարգում դիակների և գերիների փոխանակման հարցերն են

09 Հոկտեմբեր 2020 • 09:32 AMT
ՀՖՖ-ն ադրբեջանական SOCAR-ի ռազմատենչ կեցվածքի համար դիմել է ՈւԵՖԱ-ին

Մելիքբեկյանը խնդրել է քննարկել SOCAR-ի՝ ՈւԵՖԱ-ի հովանավորներից մեկը լինելու նպատակահարմարությունը

09 Հոկտեմբեր 2020 • 09:05 AMT
Վիդեո․ ԼՂ դեմ կռվող վարձկանների մարզումը Թուրքիային սահմանամերձ սիրիական ճամբարում

Թուրք-սիրիական սահմանին գտնվող Ազազ նահանգում տեղակայված ուսումնական ճամբարում սիրիացի զինյալների են մարզում

09 Հոկտեմբեր 2020 • 08:54 AMT
Երևանում մեկնարկել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը

Նիստին ներկա են ԵԱՏՄ երկրների վարչապետերը՝ բացառությամբ Ղրղզստանի

09 Հոկտեմբեր 2020 • 08:49 AMT
Արցախում վիրավորված ֆրանսիացի լրագրողը շնորհակալություն է հայտնել բոլորին, ում շնորհիվ ողջ է

Լրագրողը գրել է, որ քայլ առ քայլ դեպի ապաքինում է գնում

09 Հոկտեմբեր 2020 • 08:10 AMT
Ալիևն ընդունել է՝ Ադրբեջանում թուրքական F-16-եր են կանգնած

Նա ասել է, որ դրանք այնտեղ են դեռ օգոստոսին թուրք-ադրբեջանական զորավարժությունից

09 Հոկտեմբեր 2020 • 07:50 AMT
Զոհված ևս 26 զինծառայողի անուն է հայտնի

Զոհվածների ընդհանուր թիվը 376 է

09 Հոկտեմբեր 2020 • 07:49 AMT
Սբ Ղազանչեցոցում ծանր վիրավորված ռուս լրագրողին Արցախից տեղափոխում են ՀՀ

Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանը երկու անգամ հարվածել է Շուշիի Սբ Ղազանչեցոց գլխավոր եկեղեցուն

09 Հոկտեմբեր 2020 • 07:18 AMT
Ֆրանսիական Ալֆորվիլը ճանաչել է Արցախի Հանրապետությունը

Քաղխորհուրդը որոշել է նաև ֆինանսական աջակցություն ցուցաբերել Արցախի բնակչությանը

09 Հոկտեմբեր 2020 • 07:16 AMT
ՀՀ-ում կորոնավրուսի 614 նոր դեպք կա, փաստացի բուժվողները՝ 8000-ից ավելի

Մահվան 7 դեպք է գրանցվել, 6-ը՝ կորոնավիրուսից

09 Հոկտեմբեր 2020 • 07:15 AMT
ՌԴ ԱԳՆ․ Երևանն ու Բաքուն հաստատել են Մոսկվայում խորհրդակցություններին մասնակցությունը

Ներկայումս ակտիվ պատրաստական աշխատանքներ են տարվում

09 Հոկտեմբեր 2020 • 07:05 AMT
Օգոստոս-սեպտեմբերին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը մոտ $1 մլն-ի փրկարարական սարքավորումներ է գնել

Այդ թվում գնվել են նաև օդի աղտոտման գրանցման սարքեր

09 Հոկտեմբեր 2020 • 07:02 AMT
ՌԴ վարչապետը Երևանի ճանապարհին է՝ ԵԱՏՄ նիստին մասնակցելու

Երևան է մեկնել նաև Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն

09 Հոկտեմբեր 2020 • 06:59 AMT
Բաքուն կրկին հրթիռակոծել է Ստեփանակերտի քաղօբյեկտները

Տուժածների վերաբերյալ տվյալներ առայժմ չկան

09 Հոկտեմբեր 2020 • 06:16 AMT
Հայերը ցույց են արել Փարիզում Թուրքիայի դեսպանատան առջև

«Հաղթելու ենք» վանկարկում էին ցուցարարները, երգում ՀՀ օրհներգը

09 Հոկտեմբեր 2020 • 05:58 AMT
Զախարովա․ Ոչ մի ագրեսիվ հայտարարություն չի նպաստի ԼՂ հակամարտության կարգավորմանը

Նա հավելել է, որ լարվածության թուլացման համար կոնկրետ գործողություններ են անհրաժեշտ

09 Հոկտեմբեր 2020 • 05:49 AMT
Facebook-ը հազարավոր էջերով ադրբեջանական ցանց է փակել

Փակվել է 589 ֆեյսբուքյան հաշիվ, 7906 էջ

09 Հոկտեմբեր 2020 • 05:44 AMT
Գիշերն իրադրությունը շփման գծում եղել է հարաբերական կայուն-լարված

ՊԲ ստորաբաժանումները լիարժեքորեն վերահսկում են օպերատիվ-մարտավարական իրադրությունը

09 Հոկտեմբեր 2020 • 05:44 AMT
Փաշինյան. Ակնկալում եմ` Ֆրանսիայի նախագահը և Ֆրանսիան ճանաչեն ԼՂ անկախությունը

«Ղարաբաղը կանգնած է հումանիտար ճգնաժամի և ցեղասպանության վտանգի առաջ»,-ասել է նա

08 Հոկտեմբեր 2020 • 21:06 AMT
Պուտինը կոչ է արել դադարեցնել կրակը՝ գերիներին և զոհվածների մարմինները փոխանակելու համար

Պուտինը նման հայտարարություն է արել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ հեռախոսազրույցներից հետո

08 Հոկտեմբեր 2020 • 19:46 AMT
Արցախի նախագահ․ Ալբերտ Հովհաննիսյանին հետմահու Արիության մեդալ է շնորհվել

Արցախի նախագահը դիմել է Հովհաննիսյանի հորը՝ ցավակցելով նրան ու նշելով, որ որդին փայլել է անմնացորդ ծառայությամբ

08 Հոկտեմբեր 2020 • 19:13 AMT
ՊՆ․ Վարդենիսում հակառակորդի 7 ԱԹՍ է խոցվել

ԱԹՍ-ները խոցվել են ժամը 19:30-ից 21:20-ն ընկած ժամանակահատվածում

08 Հոկտեմբեր 2020 • 19:04 AMT
Ֆրանսիայի ԱԳ նախարար․ Ադրբեջանն է նախաձեռնել ԼՂ-ում հակամարտությունը

Ըստ նրա՝ դա արվել է փոքր տարածքային ձեռքբերման համար, ինչի դիմաց մեծ թվով զոհեր կան խաղաղ բնակչության շրջանում

08 Հոկտեմբեր 2020 • 18:45 AMT
Բասկոնիայի խորհրդարանը արցախցիների կամքի ազատ արտահայտնման իրավունքի մասին հայտարարություն է ընդունել

Բասկոնիայի խորհրդարանը դեկլարացիա է ընդունել, որով սատարել է Արցախի քաղաքացիների ազատ կամարտահայտության իրավունքին

08 Հոկտեմբեր 2020 • 18:37 AMT
Արգելվում է ՀՀ և Արցախի անվտանգության դեմ քարոզչությունը. Ռազմական դրության որոշումը լրացվել է

Նախատեսված կանոնների պահպանման նկատմամբ հսկողություն է իրականացնում Հայաստանի ոստիկանությունը