AM
01 Մայիս 2024 • 10:27 AMT
Արամ Ա–ն իր զորակցություն է հայտնել Գարեգին Բ–ին և Մայր աթոռին

Նրանք շեշտել են ՀՀ տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունն ամուր պահելու հրամայականը

01 Մայիս 2024 • 10:20 AMT
Փաշինյան․ Աղքատության մեջ ապրելու առանցքային պատճառը ժամանակին չստացած կրթությունն է

Նա նշել է, որ ՀՀ–ում հազարավոր մարդիկ դեռևս ապրում են աղքատության պայմաններում

01 Մայիս 2024 • 09:24 AMT
Քաղաքացիները հաջակցություն Տավուշի փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը

Ակցիայի մասնակից տղամարդկանցից մեկը ոստիկաններին և հավաքված քաղաքացիներին բացատրում է, թե ինչի դեմ է իրենց բողոքը

01 Մայիս 2024 • 09:23 AMT
Նախագիծ․ ԱԱԾ-ում բարձրագույն կոչում ունեցողները համազգեստ չեն կրի

ԱԱԾ տնօրենի պաշտոնը այլևս դադարել է զինվորական լինել, այն արդեն հանրային ծառայության պաշտոն է

01 Մայիս 2024 • 08:45 AMT
Պատել․ ԱՄՆ–ն հավատում է, որ խաղաղությունը Հարավային Կովկասում հնարավոր է և շարունակելու է աշխատել այդ ուղղությամբ

Նա նաև ասել է, որ Վաշինգտոնը մտահոգված է Ադրբեջանում քաղհասարակության անդամներ կալանովորումներով

30 Ապրիլ 2024 • 15:01 AMT
Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում

«Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա

30 Ապրիլ 2024 • 14:57 AMT
Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի

Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել

30 Ապրիլ 2024 • 14:37 AMT
ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա

Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի

30 Ապրիլ 2024 • 14:28 AMT
Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի

«Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա

30 Ապրիլ 2024 • 14:08 AMT
ՀՌՀ նախագահն առաջարկում է սահմանափակել TikTok-ի հասանելիությունը ՀՀ-ում

Նա նշել է, որ նույնիսկ ամենաժողովրդավարական երկրները սկսում են սահմանափակել

30 Ապրիլ 2024 • 14:07 AMT
Համայնքապետ․ Բերքաբերում ականազերծումն ավարտվել է

Նա նշել է, որ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները դեռևս չեն ավարտվել

30 Ապրիլ 2024 • 13:56 AMT
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում

Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 30 ամիս է

30 Ապրիլ 2024 • 13:24 AMT
Կրիպտոակտիվների կարգավորման հարցում ՀՀ ԿԲ-ն առաջնորդվելու է եվրոպական չափորոշիչներով

ԿԲ-ն կրիպտոակտիվների մասին օրինագիծ է պատրաստել, որն առաջիկայում շրջանառության մեջ կդրվի

30 Ապրիլ 2024 • 13:18 AMT
Գալստյան․ ԿԲ–ն պատրաստ է համարժեք գործողությունների՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 4%-ի ապահովման համար

Նա ասել է, որ 2024 թվականի առաջին եռամսյակում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել՝ մարտին կազմելով -1.2 տոկոս

30 Ապրիլ 2024 • 12:15 AMT
ԱԳ փոխնախարար․ ՀՀ-ն բարձր է գնահատում Ֆրանսիայի Սենատի հետևողական աջակցությունը

Կարևորվել է երկու երկրների միջև առկա խորհրդարանական սերտ փոխգործակցությունը

30 Ապրիլ 2024 • 12:13 AMT
Բայրամով․ Ադրբեջանը հանդես է գալիս ՀՀ հետ երկկողմ բանակցությունների օգտին

Նա ասել է, որ սահմանազատման վերջին պայմանավորվածությունը վկայում է, որ դա առավել արդյունավետ գիծն է

30 Ապրիլ 2024 • 12:12 AMT
Կուպման․ Եվրահանձնաժողովը պատրաստ է նպաստել ՀՀ կառավարության առաջնահերթությունների իրականացմանը

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ

30 Ապրիլ 2024 • 11:23 AMT
ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար․ Ադրբեջանի համար դեպի ԵԽԽՎ հետ ճանապարհ չկա

Նա քննադատել է ադրբեջանցի իրավապաշտպան Անար Մամեդլիի ձերբակալությունը Բաքվում

30 Ապրիլ 2024 • 11:07 AMT
ԵԽ գլխավոր քարտուղարը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման պայմանավորվածությունը

«Ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունը»,–գրել է նա

30 Ապրիլ 2024 • 10:56 AMT
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը, որը հետ էր կանչվել խորհրդակցությունների համար, վերադարձել է Բաքու

Նա շարունակում է իր դիվանագիտական գործունեությունը

30 Ապրիլ 2024 • 10:26 AMT
Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով

Մարտ ամսին նույնպես վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցվել էր 0.25 տոկոսով

30 Ապրիլ 2024 • 10:25 AMT
Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրեն․ Կարևոր այց ՀՀ` ապրիլի 5–ի բարձր մակարդակի միջոցառումից հետո

Նա մի շարք հանդիպումներ կունենա Հայաստանում

30 Ապրիլ 2024 • 10:19 AMT
«Տավուշը հանուն հայրենիքի»․ Իշխանությունը հայտարարել է՝ չի երաշխավորում սահմանազատված տարածքի բնակիչների անվտանգությունը

Նշվում է, որ ամբողջ գործընթացը հակասում է Սահմանադրությանն ու օրենքներին, հետևաբար՝ պետք է կասեցվի

30 Ապրիլ 2024 • 09:41 AMT
Վարչապետն օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ է նշանակել

Նրանք կունենան հասարակական հիմունքներով խորհրդականի կարգավիճակով

30 Ապրիլ 2024 • 09:06 AMT
ՊՆ–ում քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա, նաև ԵՄ հետ գործակցությանն առնչվող հարցեր

Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամին

30 Ապրիլ 2024 • 08:28 AMT
Ոսկեպար-Կիրանց ճանապարհը փակ է, Փաշինյանի հետ հանդիպումից հետո իրավիճակը չի փոխվել

Նրանք ասել են, որ մտադիր չեն ճանապարհը բացել, քանի դեռ սահմանազատման իրենց պահանջները չեն կատարվել

30 Ապրիլ 2024 • 08:27 AMT
Evocabank-ը` Career City Fest 2K24-ին

Հաղթողները 10-ն էին, որոնք նվեր են ստացել գրքեր

30 Ապրիլ 2024 • 07:48 AMT
ԱԺ-ն չի ընդունել սահմանազատման վերաբերյալ ընդդիմության նախագիծը

ՔՊ-ական Մարիա Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանի տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվում որևէ մեկին

30 Ապրիլ 2024 • 07:32 AMT
ՀՀ-ն և Սաուդյան Արաբիան քննարկել եմ տնտեսական և աշխատաշուկայի հարաբերությունների զարգացումը

Անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության հեռանկարներին

30 Ապրիլ 2024 • 07:04 AMT
Դիվանագետների համահայկական խորհուրդ․ Արտաքին քաղաքական ռազմավարության սկզբունքային փոփոխություն է պետք

Նշվում է, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացը պետք է բխի միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից