12.03.01, ՄԵԴԻԱՄԱՔՍ Երկուշաբթի Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը սկսել է իր չորսօրյա պաշտոնական այցը Թուրքիա:
12.03.01, ՄԵԴԻԱՄԱՔՍ «Եթե սպառվեն հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման բոլոր հնարավոր խաղաղ մեթոդները, մեր հույսը, անկասկած, կապված կլինի այլընտրանքային տարբերակի հետ»:
10.03.01, ՄԵԴԻԱՄԱՔՍ Ադրբեջանի քաղաքական եւ հասարակական գործիչները տարբեր կերպ են արձագանքել Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հայտարարությանը այն մասին, որ ադրբեջանական բանակը ներկայումս պատրաստ չէ լայնածավալ ռազմական գործողությունների, հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը:
10.03.01, ՄԵԴԻԱՄԱՔՍ «Այսօր չկա այնպիսի պետություն, որը ի վիճակի է իրական ազդեցություն ունենալ Հայաստանի վրա, որպեսզի վերջինս Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչի:
10.03.01, ՄԵԴԻԱՄԱՔՍ Ադրբեջանական «Ազգային Կոնգրես» կուսակցության նախագահ Իխթիյար Շիրինը հանդես է եկել հայտարարությամբ, ուր պնդում է, որ հավաստի աղբյուրներից իմացել է, որ Փարիզում Ռոբերտ Քոչարյանը եւ Հեյդար Ալիեւը համաձայնություն են ձեռք բերել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների վերաբերյալ, հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը:
09.03.01, ՄԵԴԻԱՄԱՔՍ ԱՄՆ-ի նախագահի Կասպյան տարածաշրջանի հարցերով հատուկ ներկայացուցիչ Էլիզաբեթ Ջոնսը հրաժարական է տվել: Այս մասին այսօր հաղորդել է ՆՏՎ թուրքական հեռուստաալիքի վաշինգթոնյան թղթակիցը:
09.03.01, ՄԵԴԻԱՄԱՔՍ Ադրբեջանի ԶԼՄ-ները շարունակում են քննարկել նախագահներ Քոչարյանի եւ Ալիեւի` Փարիզում կայացած հերթական հանդիպման արդյունքները, հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը:
09.03.01, ՄԵԴԻԱՄԱՔՍ «Վրաստանը անմիջականորեն շահագրգռված է Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորմամբ` գնահատելով այն որպես տարածաշրջանային ինտեգրացմանը խոչընդոտող գործոն», – հայտարարել է Վրաստանի Պետկանցելյարիայի Միջազգային հարաբերությունների ծառայության ղեկավար Շալվա Պիչխադզեն, մեկնաբանելով օրերս Փարիզում կայացած Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպման արդյունքները, հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը: