03.03.01, ՄԵԴԻԱՄԱՔՍ Մարտին Նյու-Յորքում կկայանա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում Ուկրաինան մտադիր է բարձրացնել Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ խաղաղ կարգավորման հարցը:
03.03.01, ՄԵԴԻԱՄԱՔՍ Մարտի 2-ին ԵԱՀԿ գործող նախագահ, Ռումինիայի ԱԳ նախարար Միրչե Ջոանան ավարտել է իր երկօրյա պաշտոնական այցը Ադրբեջան:
03.03.01, ՄԵԴԻԱՄԱՔՍ «Ես շատ կցանկանայի, որ մարտի 4-5-ին Փարիզում կայանալիք հանդիպման ժամանակ Հայաստանի նախագահը կառուցողական դիրքորոշում ընդուներ»:
02.03.2001. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Այսօր Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը պատասխան նամակ է հղել Թուրքիայի Վճռաբեկ դատարանի նախագահ Սամի Սելջուկին: Այս մասին այսօր գրել է թուրքական Turkish Daily News թերթը:
02.03.2001. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Հայաստանի արդյունաբերական արտադրության աճը 2001թ. հունվարին 2000թ. նույն ամսվա հետ համեմատ կազմել է 16,5 տոկոս: Այս մասին ասվում է ԱՊՀ Միջպետական վիճակագրական կոմիտեի զեկույցում: