AM
11 Մարտ 2023 • 11:36 AMT
ԵՄ-ՀՀ խորհրդարանական գործընկերությունը կոչ է արել Ադրբեջանին անհապաղ դուրս բերել զորքերը Հայաստանից

Կոմիտեն նաև կոչ է արել ԵՄ խորհրդին սկսել վիզաների ազատականացման երկխոսություն Հայաստանի հետ

11 Մարտ 2023 • 11:35 AMT
Հրդեհից զոհված 15 զինծառայողից 8-ի մարմինների դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը հայտնի է

Նշվում է, որ զինծառայողների մահը վրա է հասել շմոլ գազից և այրվածքային շոկից

11 Մարտ 2023 • 10:54 AMT
«Քովիդի գործով» կալանավորվել է «Մեդլայն կլինիկի» տնօրենը

Սիմոնյանի կալանավորման միջնորդություն ևս ներկայացվել է, որի քննությունը տեղի կունենա մարտի 11-ին

11 Մարտ 2023 • 10:53 AMT
Ավանեսյանը ԿԽՄԿ պատվիրակության հետ քննարկել է Արցախ դեղորայքի տեղափոխման դժվարությունները

Նա նշել է, որ փակ ճանապարհի պայմաններում մարդկանց առողջապահական կարիքները մնում են չլուծված

11 Մարտ 2023 • 08:36 AMT
Փետրվարին ՀՀ է այցելել ավելի քան 130,000 զբոսաշրջիկ

Այս ցուցանիշը լավագույնն է վերջին տարիների համար

11 Մարտ 2023 • 08:29 AMT
ՀՀ դպրոցներում կներդրվի Google Workspace for Education Fundamentals գործիքակազմը

Համագործակցության հուշագիր է ստորագրվել ՀՀ կառավարության և SADA-ի միջև

11 Մարտ 2023 • 07:32 AMT
Լարսը փակ է բեռնատարների համար

ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ

11 Մարտ 2023 • 07:31 AMT
Էլեկտրամոբիլների լիցքավորում, cloud gaming և այլ տեխնոլոգիական լուծումներ․ Team-ը DigiTec-ին ներկայացել է ընկերությունների խմբով

HR անկյունում անցկացվում է նաև մասնագիտական քուիզ, որի հաղթողները ստանում են մեկ օր ընկերություններից մեկում անցկացնելու հնարավորություն

11 Մարտ 2023 • 06:46 AMT
Ադրբեջանցիներն Արցախում խախտել են հրադադարը հրաձգային զինատեսակներից

Հայկական կողմից տուժածներ չկան

11 Մարտ 2023 • 06:38 AMT
Ադրբեջանը կրկին արգելափակել է Արցախի գազամատակարարումը

Բնակչությանը խնդրում են խստիվ կերպով հետևել անվտանգության կանոնները

11 Մարտ 2023 • 06:26 AMT
Երևանի փոխքաղաքապետ Սիմոնյանն ու ևս 10 անձ ձերբակալվել են 119 մլն դրամի հափշտակման գործով

«Մեդլայն Կլինիկին» փաստացի չմատուցված ծառայությունների դիմաց փոխանցվել է առանձնապես խոշոր չափերի՝ 119,005,000 դրամ

10 Մարտ 2023 • 12:52 AMT
Բարի գալուստ ID տաղավար․ Idram-ն ու գործընկերները՝ DigiTec էքսպոյում

DigiTec էքսպոյին կարելի է մասնակցել մինչև մարտի 12-ը ներառյալ

10 Մարտ 2023 • 12:46 AMT
Վրաստանի խորհրդարանը դեմ է քվեարկել օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագծին

Բողոքի ակցիաների կազմակերպիչներն ի պատասխան հայտարարել են ցույցերն ու հանրահավաքները դադարեցնելու մասին

10 Մարտ 2023 • 12:32 AMT
2022–ին ՀՀ–ից ՌԴ մեկնած աշխատանքային միգրանտների թիվը 2021-ի համեմատ նվազել է 50,000-ով

Կարող է պայմանավորված լինել վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանում գործազրկության կրճատմամբ

10 Մարտ 2023 • 11:56 AMT
Քերոբյան․ Մեկ տարում մոտ 2000 հայթեք ընկերություն է տեղափոխվել ՀՀ

Նա նշել է, որ ռուսական ընկերություններն իրենց հետ աշխատանքային նոր մշակույթ ու մասնագիտական գիտելիքներ են բերել

10 Մարտ 2023 • 11:52 AMT
Երևանի փոխքաղաքապետի աշխատասենյակը խուզարկել են Covid-19-ի ծախսերում ենթադրյալ չարաշահումների գործով

Հայտնի չէ, թե ինչ գործով է իրականացվում խուզարկությունը

10 Մարտ 2023 • 11:20 AMT
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով

Երևանում՝ մարտի 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ

10 Մարտ 2023 • 11:18 AMT
ՀՀ-ում գտնվող օտարերկրացիները կարող են անվճար պատվաստվել կարմրուկի դեմ

Երևանի Ամիրյան 2 հասցեում գործում է շարժական պատվաստումային կետ

10 Մարտ 2023 • 10:53 AMT
Պեսկով․ Բացասաբար ենք վերաբերվում որոշ ռուսաստանցիների համար ՀՀ մուտքի արգելքին

Նա նշել է, որ Մոսկվայի և Երևանի հարաբերությունները պետք է զերծ պահել նման դեպքերից

10 Մարտ 2023 • 10:51 AMT
Fastex-ը` DigiTec-ի գլխավոր հովանավոր. Ինչպես է ընթանում տարվա խոշորագույն իրադարձության առաջին օրը

Հիմնական տաղավարից բացի՝ Fastex-ը ներկայացնում է AKNEYE հավաքածուի այլ նմուշներ միջոցառման ընդհանուր սրահի տարբեր հատվածներում

10 Մարտ 2023 • 10:33 AMT
IDBank-ը՝ DigiTec էքսպոյի մասնակից

Rocket Line-ի միջոցով կարելի է վճարել հանգստի համար թվային ապառիկի միջոցով

10 Մարտ 2023 • 10:14 AMT
Վարդանյան. Արցախի շրջափակումը ցույց տվեց՝ սուտ է, որ հայը միայն մտածում է՝ ինչպես լցնի իր փորը

«Հայն ունի մեծ պահանջ՝ ունենալ քննարկումներ գաղափարների շուրջ»,- ասել է նա

10 Մարտ 2023 • 10:05 AMT
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել է Լաչինի սկզբնամաս

Սյունիքի մարզպետը դեսպանին է ներկայացրել Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքները

10 Մարտ 2023 • 09:53 AMT
Վերականգնվող հիբրիդային էներգիայի արտադրության ծրագիր՝ Լոռիում

Տերտերյանը շեշտել է, որ ՀՀ կառավարության նպատակն է բարձրացնել էներգետիկ անվտանգության մակարդակը

10 Մարտ 2023 • 09:35 AMT
ՀՀ և Վրաստանի կրթության նախարարները Թբիլիսիում հուշագիր են կնքել

Նախատեսվում է փոխանակման ձևաչափով կրթաթոշակային տեղերի ծրագիր

10 Մարտ 2023 • 09:31 AMT
ՀՀ-ն հրաժարվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից

Հունանյանը չի հայտնել որոշման մանրամասներն ու պատճառները

10 Մարտ 2023 • 09:27 AMT
«Մենք ենք մեր սարերը» գործակալությունը մոտ 260 տ սննդամթերք կտրամադրի Արցախին

Սննդամթերքի մեծ մասը նախատեսված է ԱՀ պետական պահուստում ներառելու համար

10 Մարտ 2023 • 08:50 AMT
ՊԵԿ․ Վրաստանից կեղծ փաստաթղթերով որպես ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող բեռներ են ներմուծվել

Ընկերությունները խուսափել են առանձնապես խոշոր չափերի հարկեր վճարելուց